ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը եւ Ադամ Շիֆն աջակցել են ԱՄՆ հայ դատի հանձնախմբի Հայաստանի համար «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունից 100 միլիոն դոլարի չափով նոր դրամաշնորհ գրավելու նախաձեռնությունը, որը կօգնի երկիրը վերածել տարածաշրջանային «Սիլիկոնային հովտի»։
ԱՄՆ կոնգրեսականներն աջակցել են Հայ դատի նախաձեռնությանը Հայաստանի համար նոր դրամաշնորհ ներգրավելու ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ դատի հանձնախմբի Արեւմտյան թեւի կողմից կազմակերպված կոնֆերանսի ընթացքում, կոնգրեսական Ռոյսը նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի դրամաշնորհը կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանում առեւտրի եւ ներդրումների ոլորտում խնդիրների լուծման համարհայտնում է news.am-ը, ։
Ադամ Շիֆն իր հերթին հիշեցրել է, որ անցած դրամաշնորհը, որ տրվել էր Հայաստանին գյուղերը զարգացնելու համար, կազմում էր 200 միլիոն դոլար։ Իսկ նոր դրամաշնորհը պետք է կենտրոնացված լինի գիտության, տեխնոլոգիաների եւ մաթեմատիկայի վրա եւ օգնի հաղթահարել հարեւանների կողմից ստեղծված տնտեսական խոչընդոտները։
Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը, աջակցության համար շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին, նշել է, որ Հայաստանի կրթական համակարգի զարգացմանն ուղղված նման դրամաշնորհի տրամադրումը կնպաստի երկրի տնտեսության ամրապնդմանը, Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը, Արցախի անվտանգության ապահովմանը: