Artsakhpress

Ռազմական

«Փոխգործակցություն-2017». զորավարժության եզրափակիչ փուլում խաղարկվեցին մարտական գործողությունների սցենարներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների շրջանակներում հաջողությամբ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները` իրականացնելով պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի ոչնչացման մարտական օպերացիա:

«Փոխգործակցություն-2017». զորավարժության եզրափակիչ փուլում խաղարկվեցին մարտական գործողությունների սցենարներ

«Փոխգործակցություն-2017». զորավարժության եզրափակիչ փուլում խաղարկվեցին մարտական գործողությունների սցենարներ

 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 13-ին «Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցավ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների եզրափակիչ փուլը: Զորավարժության եզրափակիչ փուլին և փակման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, ՀԱՊԿ միացյալ ուշերի շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, զորավարժությունների ղեկավար Ալեքսանդր Դվորնիկովը: Զորավարժության ընթացքը դիտարկում էին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները փորձարկեցին անօրինական զինված խմբավորման դեմ մարտական գործողությունների տակտիկան: Գործողությանը մասնակցում էին մոտոհրաձգային, հրետանային, օդադեսանտային զորքերը: Նրանց հետ համատեղ գործում էին ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ազգային գվարդիաների ստորաբաժանումներ, ինչպես նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներ: Զորավարժությանը մասնակցեցին նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները` կատարելով հումանիտար օգնություն ցուցաբերելու առաջադրանք:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները խաղարկեցին պետական սահմանի պահպանության, հակառակորդի հետախուզական դիվերսիոն խմբի ոչնչացման, պատանդներին ազատ արձակելու, գրոհայինների պատրաստման համար նախատեսված ճամբարների ոչնչացման սցենարներ:

ՀԱՊԿ միացյալ ուժերի շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ավարտվեց այս տարի անցկացվող «Մարտական եղբայրություն-2017» խորագիրը կրող զորավարժությունների հերթական փուլը. ««Բաղրամյան» զորավարժարանում միասին գործեցին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախումբը: Դուք տեսաք, որ արդյունավետ համագործակցում էին ոչ միայն ռազմական ուժերը, այլ նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները: Մենք հաջողությամբ կատարեցինք առաջադրված խնդիրները: Առջևում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժություններն են, որոնք կանցկացվեն Ղազախստանում, որից հետո մենք կամփոփենք զորավարժությունների ընդհանուր արդյունքները, վեր կհանենք թերությունները: Կարծում եմ, որ կլինեն որոշումներ, որպեսզի ՀԱՊԿ արագ արձագանքման համակարգն ավելի արդյունավետ լինի»,- եզրափակեց Սիդորովը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ շատ գոհ են զորավարժությունների արդյունքներից: «Շատ կարևոր զորավարժություններ էին, իսկ այս տարվա առանձնահատկությունն այն է, որ բոլոր զորավարժությունները փոխկապակցված են միասնական սցենարով: Դա թույլ է տալիս ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների զինված ուժերին ներդաշնակեցնել և առկա խնդիրների միասնական լուծումներ գտնել: Այս զորավարժություններին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների զինված ուժերը` բավականին պատկառելի անձնակազմով: Ընդհանուր առմամբ մասնակցել է 2500 մարդ` զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը: Առաջին անգամ զորավարժություններին մասնակցեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը նման իրավիճակներում շատ կարևոր առաքելություն ունի իրականացնելու»,- ընդգծեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը զորավարժությունները կարևորում է նաև մասնակիցների միջև շփման, ՀԱՊԿ անդամ երկրների պատմությանը ծանոթանալու տեսանկյունից: «Ինձ համար շատ ուրախալի է, որ ծրագրում նախատեսված էր հատուկ միջոցառում, որի շնորհիվ այլ երկրներից ժամանած զինծառայողները հնարավորություն ստացան ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու տեսարժան վայրերին»,- ասաց Սարգսյանը:

Հայաստանը շարունակելու է գործընկեր երկրների հետ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը: Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է: «Մենք միշտ հանդես ենք եկել որպես  այդ փոխգործակցությունն առաջ մղող և դրա մեջ լրացուցիչ բովանդակություն ներդնող պետություն: Կարծում եմ, որ դա ուղղակիորեն բխում է ոչ միայն մեր միջազգային պարտավորություններից, այլ նաև` անվտանգային խնդիրներից»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

Զորավարժության կրակային փուլի ավարտից հետո տեղի ունեցավ փակման հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում կայացավ  աչքի ընկած զինծառայողներ ու սպաների պարգևատրման արարողություն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search