Ղրղզստանի նախագահի ընտրություններն ավարտվել են, տեղական ժամանակով ժամը 20-ին ընտրատեղամասերը փակվել են:
Ղրղզստանում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկրի ԿԸՀ տվյալներով, մասնակցությունը տեղամասերի փակվելուց երեք ժամ առաջ կազմում էր 40,12 տոկոս կամ 1 մլն 213 հազար 803 ընտրող։ Ակնկալվում է, որ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն տեղամասերը փակվելուց մի քանի ժամ անց։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 3,025 մլն ընտրող։
Նախագահի պաշտոնին հավակնում են 11 թեկնածուներ։