Ավստրիան այսօր անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կունենա աշխարհի ամենաերիտասարդ կառավարիչը։
Ավստրիան ընտրությունների արդյունքներով կունենա աշխարհի ամենաերիտասարդ կառավարիչը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կանցլեր կդառնա պահպանողական «Ավստրիայի ժողովրդական կուսակցության» 31-ամյա առաջնորդ Սեբաստիան Կուրցը։ Վիեննայի գիմնազիայում (Կուրցը սովորել է այնտեղ) տեղակայված ընտրատեղամասում նրա հայտնվելու ժամանակ լրագրողները հրմշտոց են սարքել։
«Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը» հանդիսանում է հարցումների ֆավորիտ։ Նոր երիտասարդ առաջնորդի օրոք նրա կուրսը դարձել է ավելի աջակողմյան։ Կուրցը, ով ներկայում գլխավորում է ԱԳՆ-ը, խոստանում է չեղարկել նպաստները ներգաղթյալների համար և խստացնել օրենսդրությունը նրանց համար։