Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անցկացրել է սրբադասման արարողություն։
Հռոմի պապը սրբադասել է 35 քրիստոնյա նահատակների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սրբերի շարքն են դասվել 35 քրիստոնյա նահատակներ, նրանց թվում են XVI դարում Մեքսիկայում մահացած 3 երեխաները։ Նրանք համարվում են առաջին քրիստոնյաները, ովքեր մահացել են Նոր Աշխարհում իրենց հավատքի համար, հայտնում է Reuters գործակալությունը։
Բացի այդ, սրբադասվածների շարքում են 30 բրազիլացի քրիստոնյաներ, ովքեր նահատակվել են XVII դարի սկզբին։ Հաղորդվում է, որ առաջին անգամ Լատինական Ամերիկայից այդքան շատ նահատակ է սրբադասվում։
Սրբադասվել է նաև իսպանացի մի քահանա և իտալացի հոգևորական, որը մահկանացուն կնքել է 1739 թվականին։