Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են հեծանվասպորտի ֆեդերացիայից: Հայաստանի առաջատար հեծանվորդ, Եվրոպայի երիտասարդների 2015 թվականի չեմպիոն Էդգար Ստեփանյանը հոկտեմբերի 17-23-ին Բեռլինում մասնակցելու է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, իսկ նոյեմբերի 3-5-ին Վարշավայում՝ աշխարհի գավաթի խաղարկությանը: Հեծանվորդն առաջին անգամ է մասնակցելու մեծահասակների՝ նման կարգի մրցաշարերի, և վաստակած միավորները կարող են հնարավորություն տալ նրան՝ մասնակցելու աշխարհի 2018 թ. առաջնությանը, որտեղ խաղարկվելու են 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր: