Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին հաստատել է կառավարության որոշում Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի ղեկավարումն եւ ի կատարումն ընդունելու մասին:
Բակո Սահակյանը հանձնարարել է կառավարության անդամներին ապահովել Նախագահի ծրագրից բխող միջոցառումների մշակումն ու կատարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Արցախի Հանրապետության կառավարության անդամներին, պետական մարմինների ղեկավարներին հանձնարարվել է համապատասխան լիազորությունների շրջանակներում ապահովել Արցախի Հանրապետության Նախագահի ծրագրից բխող միջոցառումների մշակումն ու կատարումը եւ դրա ընթացքի մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել հանրապետության Նախագահին: