Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 09:00-16:00-ն, ժամանակավորապես կդադարեցվեն Ստեփանակերտ քաղաքի Իվանյան 1, 2, 6, 8, 16, 18,Իվանյան 1-ին, 3-րդ, 4-րդ նրբանցնքներ, Մաշտոցի 1-ին փակուղի 2, 5, 10, 10ա, 11, Սասունցի Դավիթ 6 շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը:
Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրել են «Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայությունից և պարզաբանել, որ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է պլանային-պրոֆելակտիկ աշխատանքների իրականացմամբ:
«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը, պատճառած անհանգստության համար, հայցում է բաժանորդների ներողամտությունը և խնդրում պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները: