Հատուկ ուշադրություն կդարձվի դատաիրավական համակարգում բարեփոխումներին:
Կմշակվի մարդու իրավունքների պաշտպանության համալիր ռազմավարություն. Հանրապետության Նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրավիրված ընդլայնված խորհրդակցությանը ասել է հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Առաջին հերթին, ըստ Նախագահի, կիրականացվեն Արցախի Հանրապետության 2017 թվականի հուլիսի 21-ի դատական օրենսգրքից բխող անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում` նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքները: Նախատեսվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել մի շարք օրենսգրքերում:
«Արցախի Հանրապետության պետականաշինության առանցքային ուղղություններից է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության լիարժեք ապահովումը: Այս ուղղությամբ կտարվի ծավալուն աշխատանք, մասնավորապես՝ կմշակվի մարդու իրավունքների պաշտպանության համալիր ռազմավարություն»,- հավելել է հանրապետության նախագահը: