Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում Հայաստանը երբեք նախապայման չի դրել:
ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում Հայաստանը երբեք նախապայմաններ չի դրել. Շարմազանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև բանակցություններին:
«Հայաստանը մշտապես կողմնակից է եղել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը և այդ համատեքստում նախապայման չի դրել»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ նախագահների մակարդակով եռանախագահող երկրների բարձրագույն ներկայացուցիչների ներկայությամբ բազմիցս ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է շարունակաբար չկատարել:
«Առավել ևս անտեղի է այդ համաձայնությունները ներկայացնել որպես հայկական կողմի նախապայմաններ»,- շեշտեց Շարմազանովը: