Թուրքիայի Սվազ նահանգի հայտնի Զառա բնակավայրի հայկական գերեզմանատուն այցելած մի խումբ հայեր հարգանքի տուրք են մատուցել իրենց պապերի հիշատակին։
Թուրքիայում Ցեղասպանությունից փրկված մի խումբ հայեր հոգեւորականի հետ այցելել են իրենց պապերի գերեզմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Զառայի հայկական գերեզմանատունը եղել է ոչնչնացման եզրին, երբ արմատներով Զառայից սերված հայ գործարար Ֆեթհի Արասը նախաձեռնել է գերեզմանատան վերակագնումը։
Այնուհետ գերեզմանատան խնամքն ու պահպանությունն ստանձնել է Զառայի քաղաքապատերանը։
Զառայի հայկական գերեզմանատուն այցելած հայկական խմբին իր աշխատասենյակում ընդունել է Զառայի քաղաքապետ Սայըթ Ահմեդ Թալան։