«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում կառուցվում է համայնքային կենտրոն:
Թաղասեռում համայնքային կենտրոն է կառուցվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի գրասենյակի ղեկավար Վալերի Ղազարյանն ասել է, որ երկհարկանի բազմաֆունկցիոնալ կառույցն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, և բուժկետ: Համայնքային կենտրոնը կկահավորվի, կապահովվի ջեռուցման և օդափոխության համակարգերով:
«Ավելի քան 500 բնակիչ ունեցող Թաղասեռում համայնքային կենտրոնն անհրաժեշտ է, քանի որ գյուղում կձևավորվի համակարգված և արդյունավետ գործունեություն»,- ասել է Վ. Ղազարյանը և հավելել, որ 2016 թվականի օգոստոսին մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն ավարտման փուլում են, և շենքը շահագործման կհանձնվի 2017-ի նոյեմբերին: