Artsakhpress

Միջազգային

Ինչպես է Ադրբեջանը գնում եվրոպացիներին. Aftenposten

Արիֆ Մամադովը ռիսկի չի դինում։

Ինչպես է Ադրբեջանը գնում եվրոպացիներին. Aftenposten

Ինչպես է Ադրբեջանը գնում եվրոպացիներին. Aftenposten

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երբ 53-ամյա ադրբեջանցին հանդիպում է այլ ադրբեջանցիների, ոչինչ չի խմում եւ չի ուտում։ Երբ հայրենակիցները ժամանում են Բրյուսել, նա հարգալից ընդունում է իրեն նվեր բերված սնունդն ու ըմպելիքները։ Հետո թափում է։ Նույնիսկ եթե բերողներն իր բարեկամներն են, այդ մթերքների հետ ինչ-որ մեկը կարող էր աշխատած լինել, գրում է Aftenposten-ը, հաղորդում է Ինոսմի-ն։

Երկար տարիներ Մամադովը ռեժիմի մաս է եղել՝ աշխատելով Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի դեսպան։ Այնտեղ էլ ամեն ինչ սկսեց։ 2009թ. հոկտեմբերի 1-ին Թյորբյորն Յագլանդը զբաղեցրեց կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Մամադովն անմիջապես եկավ նորվեգացու ստրասբուրգյան գրասենյակ։ Նա այլեւս չէր կարող տեսնել, թե ինչպես է իր երկիրը կաշառում Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ)։

News.am-ի փոխանցմամբ՝ Մամադովը պատմում է, թե զգուշացրել է Յագլանդին, թե ինչպես է աշխատում այսպես կոչված «խավիարային դիվանագիտությունը» եւ դա կոռուպցիա է անվանել։ Նա պնդում է, որ Յագլանդին խնդրել է դադարեցնել դա։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում նրան դավաճան են անվանում։ Մի քանի անգամ հնչել են «բեռնախցիկը խցկելու, տուն բերելու եւ բանտ նետելու» սպառնալիքներ։

Ադրբեջանցիները հուսալի համակարգ ունեն, պատմել է Մամադովը Aftenposten-ի թղթակցին, Բրյուսելում կայացած հանդիպմանը։ Նրանք ընտրում են տարեց քաղաքական գործիչների, որոնք հայրենիքում ապագա չունեն։ Նրանց հեշտ է գնելը։

Նախ այդ գործիչներին հրավիրում են Բաքու՝ համաժողովի։ Օդանավակայանից լիմուզինով տանում են քաղաքի լավագույն հյուրանոց եւ տեղավորում պենտհաուսի լյուքս համարում։ Նրանց շքեղ կերակրում եմ, բժշկական ապահովագրություն եւ այլ ծառայություններ տրամադրում։ Մեկնումից առաջ նվեր են տալիս ոսկե ժամացույցներ, ձեռագործ գորգեր եւ կիլոգրամներով սեւ խավիար։ Հենց այդ պատճառով էլ առաջացել է «խավիարային դիվանագիտություն» անվանումը։

Մամադովը Յագլանդին պատմել է, որ Ադրբեջանն այդկերպ ազդեցություն է գնում Խորհրդարանական վեհաժողովում։ Յագլանդը հաստատել է 2009-2012 թվականներին կայացած գաղտնի հանդիպումների փաստը, բայց հերքում է, թե լսել է խավիարային դիվանագիտության կամ կոռուպցիայի մասին։ Ստացվում է, թե Յագլանդն ու նախկին դեսպանը ասվածի տարբեր վարկածներ ունեն։ Յագլանդը պնդում է, թե վախեցել է դեսպանի կողմից կրկնակի խաղից եւ չէր կարող ներգրավված լինել ներքին իշխանական պայքարին, կամ գայթակղված լիներ խոսել Ադրբեջանի մասին բացասական բաներ, որոնք հետագայում կարող էին օգտագործվել իր դեմ։

Թեեւ Յագլանդն ասում է, թե ոչինչ չի լսել խավիարային դիվանագիտության մասին դեսպանի հետ զրույցներում, այդուհանդերձ, 2012 թվականին արտահայտվել է այդ կապակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ների հետ զրույցում։

Դրանից անմիջապես հետո Յագլանդը հարցազրույց է տվել The New York Times-ին։ Եվրոպայի Խորհրդի ղեկավարը նշել է, թե կոռուպցիայի դեմ պայքարն իր թիվ մեկ գործն է սարքել, սակայն սկզբում պետք է կարգի բերել սեփական տունը։

Aftenposten-ն այդ կապակցությամբ հարցազրույցներ է վարել 50 նորվեգացի եւ օտարերկրա խորհրդարանականների, պաշտոնյաների, դիվանագետների, կազմակերպությունների եւ գիտնականների հետ։ Բացի այդ, ծանոթացել են 20 զեկույցներին, զրուցել Ադրբեջանի եւ Եվրոպայի Խորհրդի 30 ընդդիմադիր գործիչների, իրավապաշտպանների եւ լրագրողների հետ։

Այդ զրույցները վկայում են, որ նոր անդամ-պետություններն արագորեն միություններ են ստեղծել այլ երկրների հետ, օգտագործել լոբբիստներին։ Բացի այդ, նրանք լայնածավալ խավիարային դիվանագիտություն են վարել։ Արդյունքում, ինչպես պնդում են, հին ժողովրդավարություններն արագորն ճնշվել են։ ԵԽԽՎ նոր անդամ-պետությունների փոփոխման փոխարեն հակառակն է եղել։ Ոչ մի երկիր այդ խաղում Ադրբեջանի պես ճարպիկ չի եղել։

Եվրոպայի խորհրդի բարձրագույն ղեկավարը կատարվածի մասին լռել է: European Stability Initiative (Gerald Knaus) ուղեղային կենտրոնի աշխատակցի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների նամակից հետո, Յագլանդը դադարել է լրատվամիջոցներով քննադատել խավիարային դիվանագիտությունը:

Համաձայն ռուս-լեհական Freedom Files գիտահետազոտական ինստիտուտի վերջին զեկույցի՝ պատգամավորները մոտավորապես 50 հազարական դոլար են ստացել, որպեսզի ակտիվ մասնակցեն քննարկումներին եւ քվեարկեն այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում:

Եղել են դեպքեր, երբ ռեժիմը 200 հազար դոլար է ծախսել արշավի համար, որի նպատակն է եղել կարեւոր պաշտոնում բարեկամաբար տրամադրված գործչին ընտրելը:

Ադրբեջանին պաշտպանող մի շարք քաղաքական գործիչներ ԵԽԽՎ-ում առանցքային պաշտոններ են ստացել: Դրանք Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Բելգիայի քաղաքական գործիչներն են:

Նրանք Ադրբեջանի պետական լրատվամիջոցներին հարցազրույցներ են տվել՝ գովաբանելով երկրին, ժողովրդավարության առաջընթացը եւ նախագահ Ալիեւին՝ որպես խոշոր պետական գործչի:

Ինչո՞ւ էր Ադրբեջանը գնում ազդեցությունը: Ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ իրավապաշտպանները հաստատում են, որ ռեժիմի համար կարեւոր է ցույց տալ, որ Արեւմուտքում լայն աջակցություն ունի:

Բացի այդ, այս կովկասյան պետությունն ակտիվ աշխատում է, որպեսզի ԵՄ կարեւոր դաշնակցի դիրքում լինի: Վերջին տարիներին Ադրբեջանը Իտալիայի իշխանությունների եւ ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում Անդրադրիատիկ գազամուղի շուրջ, որը պետք է 4 հազար կիլոմետր ձգվի՝ Բաքվից միչեւ Իտալիայի Պուլյա քաղաք:

Եվրոպայի խորհրդի սուր քննադատությունը կարող է վտանգի ենթարկել 40 միլիարդ եվրո արժողությամբ նախագիծը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search