Առնվազն 45 մարդ Է զոհվել Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային մասերը եւ Իսպանիայի Գալիսիայի ինքնավար հանրակցության հյուսիս-արեւմուտքը ճարակած հրդեհների հետեւանքով:
Իսպանիայում եւ Պորտուգալիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 45-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, հոկտեմբերի 18-ին հայտնել Է TSF պորտուգալական ռադիոկայանը: Բացի այդ, 71 մարդ վերքեր Է ստացել Պորտուգալիայում, որտեղ հրդեհները մոլեգնում են անցած շաբաթվա վերջից: Բացի այդ, հայտնի Է դարձել, որ ավելի վաղ անհայտ կորած համարվող յոթ հուգուց վեցին հաջողվել Է փրկել: Պորտուգալիայում անտառային հրդեհների մակերեսը չորս օրվա ընթացքում կազմել Է 240 հազար հեկտար: Երկրում եռօրյա սուգ Է հայտարարված հրդեհի զոհերի համար: Գալիսիայում հրդեհների զոհ Է դարձել 4 մարդ: Ինչպես հայտնել Է Euronews հեռուստաալիքը, հոկտեմբերի 17-ին տեղացած անձրեւներն օգնեցին վերջապես տեղափակելու բնական հրդեհները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: