Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն. սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից՝ հավելելով, որ քամու հոսանքը կլինի արևմուտքից՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը գիշերը՝ + 4 +8, ցերեկը՝ +15 +20:
Հոկտեմբերի 20-23-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: