ԱՄՆ-ի իշխանությունները, հակառակ իրենց հայտարարությունների, ահաբեկչության դեմ պայքարում չի սատարում Թուրքիային։
ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարում չի սատարում Թուրքիային. Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ռաքքայում կախել են ահաբեկիչների ղեկավարի ցուցապաստառը։ ԱՄՆ-ն ինչպե՞ս է դա բացատրում։ Նրանք ասում են, որ Քուրդիստանի բանվորական կուսակցությունը ահաբեկչական կազմակերպություն է։ Մի՞թե դա համերաշխություն է ահաբեկչության դեմ պայքարում։ Նրանք երկկողմ բանակցություններում ասում են, որ պայքարում են ահաբեկչության դեմ։ Չենք հավատում, դուք մեզ հետ չեք»,-ասել է Էրդողանը։