Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին Գանձասարի վանքում մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը:
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ նախագահաի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությայն փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ինչպես նախաձեռնության հեղինակներին, այնպես էլ բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են դրա իրականացման գործում՝ նշելով, որ այն ունի մշակութային, ազգագրական, ինչպես նաեւ կարեւոր հասարակական նշանակություն: