Ռուսաստանի Դաշնության պայմանագրային զինծառայողը Հայաստանում՝ Ալագյազի հրաձգարանում անվտանգության կանոնների խախտման հետևանքով կրակել է ծառայակցի վրա և սպանել նրան, ինչից հետո ինքնասպան է եղել:
Հայաստանում ՌԴ պայմանագրային զինծառայողն անզգուշությամբ սպանել է ծառայակցին ու ինքնասպան եղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից:
«Հոկտեմբերի 23-ին Ալագյազի հրաձգարանում վարժանքներից հետո զենքի հանձնման ժամանակ պայմանագրային զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոնները և ոչ կանխամտածված կրակ է արձակել ինքնաձիգից՝ մահացու վիրավորելով այլ պայմանագրային ծառայողի:
Վախենալով կատարվածից և ծառայակցի մահվան պատասխանատվությունից՝ կրակ արձակած զինծառայողն ինքնասպան է եղել:
Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով տեղում աշխատում է Հարավային զինվորական օկրուգի հանձնաժողովը»,- ասվում է հայտարարության մեջ: