Ստամբուլի դատարանը երկրից դուրս չգալու ստորագրությամբ ազատ է արձակել Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության 8 ակտիվիստների, ովքեր կասկածվում են Ֆեթուլահ Գյուլենի FETO շարժման հետ կապերի մեջ։
Թուրքական դատարանն ազատ է արձակել Amnesty International-ի 8 ակտիվիստի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ազատ արձակվածների թվում է Amnesty International-ի թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերը։ Նա և գործի մյուս մասնակիցները կսպասեն դատավարության։
Ընդհանուր առմամբ այդ գործով անցնում է 11 մարդ, որոնցից 9-ը Թուրքիայի, 1-ը՝ Գերմանիայի, վերջինը՝ Շվեդիայի քաղաքացիներ են, հայտնում է TASS գործակալությունը։
Ավելի վաղ հաղոդվել էր, որ թուրքական դատախազություը պահանջում է Amnesty International-ի ակտիվիստներին դատապարտել 15 տարվա ազատազրկման։