Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այցով Ադրբեջան կմեկնի:
Նազարբաևը կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամլո ծառայությանը:
Հաղորդվում է, որ հոկտեմբերի 30-ին տեղի կունենա Ադրբեջան Ղազախստանի նախագահի աշխատանքային այցը:
Այցի շրջանակներում ծրագրվում է մասնակցություն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը: