Artsakhpress

Քաղաքական

Կխթանվի ոգելից խմիչքների արտադրությունը. խորհրդարանը լիագումար նիստ է գումարել

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի լիագումար նիստը:

Կխթանվի ոգելից խմիչքների արտադրությունը. խորհրդարանը լիագումար նիստ է գումարել

Կխթանվի  ոգելից  խմիչքների   արտադրությունը. խորհրդարանը  լիագումար  նիստ է  գումարել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ   Ղուլյանը   պատգամավորներին  է  ներկայացրել  օրակարգում տեղ գտած հարցերը: 

Օրակարգի համաձայն` « Լեռնային  Ղարաբաղի  հանրապետության  կառավարության  կառուցվածքի  մասին»  ԼՂՀ   օրենքն   ուժը  կորցրած   ճանաչելու  մասին   ԱՀ  օրենքի  նախագիծը  ներկայացրել  է    ԱՀ  նախագահի  աշխատակազմի   կառավարության   գործերի  կառավարչության  պետ-աշխատակազմի  ղեկավարի   առաջին  տեղակալ  Արայիկ  Լազարյանը:

Ա.  Լազարյանի  խոսքով՝ նախագծի  ընդունման  անհրաժեշտությունը  պայմանավորված  է  այն     հանգամանքով, որ  համաձայն  ԱՀ   Սահմանադրության     կառավարության  և  պետական  կառավարման այլ  մարմինների   կառուցվածքը   սահմանվում  է  Նախագահի  հրամանագրով:

«Նախորդ   Սահմանադրությամբ    այս  գործառույթն   իրականացվում  էր  օրենքով, քանի որ  արդեն  Հանրապետության   նախագահի  կողմից   սույն  թվականի   սեպտեմբերի  25-ի հրամանագրով   սահմանվել  է   կառավարության  և պետական  կառավարման    այլ  մարմինների  կառուցվածքն, ապա  անհրաժեշտություն  է   առաջացել  վերոնշյալ  օրենքն ուժը   կորցրած   ճանաչել»,-ասել  է  Ա.  Լազարյանը:

Իր հերթին, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը նշել է, որ օրենքի նախագիծը քննարկման է դրվել հանձնաժողովում  և  տրվել  է  դրական   եզրակացություն:

Պատգամավորների  քվերակության  արդյունքում   որոշումն   ընդունվել  է: 

ԱԺ նիստում միաձայն   ընդունվել  է   «Դատական    ակտերի  հարկադիր   կատարման  մասին» ԼՂՀ  օրենքում   լրացումներ  կատարելու  մասին  և   «Հրապարակային  սակարկությունների  մասին   ԼՂՀ  օրենքում   փոփոխություններ  կատարելու  մասին»  ԱՀ  օրենքների  նախագծերի  փաթեթը, որը  ներկայացրել  է  ԱՀ   արդարադատության  նախարար Արարատ  Դանիելյանը:

«Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ են հետապնդում ընդլայնել պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը և պարտապանին հնարավորություն տալ իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն  բնակապահովումից»,-մասնավորապես  ասել  է  Ա.  Դանիելյանը:

ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը նշել է, որ այս   օրենքի նախագիծը  ևս   քննարկման է դրվել հանձնաժողովում  և  տրվել  է  դրական   եզրակացություն:

Իսկ  ԱՀ  ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն  էլ  ներկայացրել   է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին»  Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: 

Գ.  Մարտիրոսյանը  նշել  է,  որ   օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է խաղողի օղու արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուղղված է լիցենզավորման ոլորտի պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

«Ոգելից   խմիչքներն  արտահանվող  այն  ապրանքատեսակներից  են, որի  արտադրությունն  ունի  զարգացման  մեծ   ներուժ: Այդ  պատճառով իրականացվող   արտահանման  ուղղված  քաղաքականության   շրջանակներում   անհրաժեշտություն  է  առաջացել  բարելավել  ոլորտը  կանոնակարգող  օրենսդրությունում: Օրինագծերի շրջանակում ճշտվել են մասնագիտական որակավորմանը վերաբերող պահանջները, հստակեցվել են  լիցենզավորման կարգերի  ընդունման հետ կապված դրույթները, կատարվել են խմբագրական բնույթի աշխատանքներ»,-ասել  է  Գ.  Մարտիրոսյանը:

ԱԺ ֆինանսաբյուջետային  և  տնտեսական   կառավարման   հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան  Իսրայելյանն  էլ   ասել  է, որ  օրենքի նախագիծը     քննարկման է դրվել հանձնաժողովում  և  տրվել    դրական   եզրակացություն: Պատգամավորների  քվեարկությամբ  այն   ևս     ընդունվել է:

ԱՀ 6-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանի լիագումար  նիստին   պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը և Ռոմելա Դադայանը:

Նիստի վերջում  Ա. Ղուլյանը   հայտարարել է Արցախի և Հայաստանի միջև նախատեսված միջխորհրդարանական նիստի նախապատրաստության մասին, որը տեղի  է  ունենալու   նոյեմբերին Երևանում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search