Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հավանություն Է տվել լատինական գրաֆիկայի հիման վրա ղազախական այբուբենի նախագծին:
Նազարբաեւը հավանություն տվեց լատինական գրի հիման վրա ղազախական նոր այբուբենի նախագծին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պետության ղեկավարը համապատասխան հրամանագիրը պատրաստելու հանձնարարություն Է տվել նախագահի վարչակազմի ղեկավար Ադիլբեկ Ջաքսիբեկովի եւ նրա առաջին տեղակալ Մարատ Տաժինի հետ կայացած հանդիպմանը: Նազարբաեւը նշել Է, որ այբուբենի վերջին առաջարկված տարբերակն ակտիվորեն քննարկվել Է եւ ստացել հասարակության աջակցությունը: «Հանձնաժողովն ավարտել Է իր աշխատանքը: Վերջին տարբերակը հրապարակված Է: Փոխհամաձայնություն կա գիտնականների, լեզվաբանների, քաղաքական գործիչների, երատասարդության, Ղազախստանի ժողովրդի վեհաժողովի ներկայացուցիչների միջեւ»,-ասել Է Ղազախստանի նախագահը: Նա նաեւ ընդգծել Է լատինական գրաֆիկային փուլ առ փուլ եւ համակարգված անցնելու կարեւորությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: