Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Եվա» ֆիլմի առաջնախաղը

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» (աշխատանքային վերնագիրը՝ «Քարվաճառ») ֆիլմի առաջնախաղը:

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Եվա» ֆիլմի առաջնախաղը

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Եվա» ֆիլմի առաջնախաղը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով փորձում է մոռանալ տարիներ առաջ տեղի ունեցած իր կյանքի դժվար պատմությունը։ Կինը դստեր հետ հեռանում է Երևանից և բնակություն հաստատում Արցախում՝ իր ծանոթների մոտ: Սակայն հերոսուհին հանգիստ չի գտնում, քանի որ անցյալը միշտ հետապնդում է նրան:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և իրանական «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն հիմնադրամի (պետական ֆոնդ) ֆինանսական աջակցությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր, իրանահայ Անահիտ Աբադն ասել է, որ ներկայացված պատմության առանցքն այն է, թե ինչպես են պատերազմները խաթարում մարդկային ճակատագրերը. պատերազմի հետևանքները մարդն ողջ կյանքի ընթացքում կրում է իր մեջ՝ իր հոգում:

«Ֆիլմի նկարահանումները տևել են շուրջ 2 ամիս. այն իրականացվել է Ստեփանակերտում, Շուշիում, Քաշաթաղում, Մարտակերտում, Մարտունիում, իսկ ֆիլմի մի փոքրիկ մասն էլ նկարահանվել է Հայաստանում՝ 2016 թվականի դեկտեմբերին: Նկարահանումներին մասնակցել է արհեստավարժ և լավ դերասանական խումբ: Ինձ շատ է ոգևորել բնիկ արցախցիների դերասանական կատարողականությունը,- ասել է Ա. Աբադին և ավելացրել,- շատ քիչ մարդ է հավատացել, որ այս ֆիլմը կէկրանավորվի, բայց մենք կարողացանք այն իրականացնել»:

Կինոռեժիսորի խոսքով՝ այս տարի «Եվա» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվելու է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը:

Ֆիլմի գլխավոր դերասանուհի Նարինե Գրիգորյանն էլ ասել է, որ ինքը մարմնավորել է մի կերպար, որն իրականում իր բնավորության հակապատկերն է: «Երբ ես դիտում էի ֆիլմը, չէի պատկերացնում, որ այդ կերպարի հերոսուհին ես եմ: Շատ հաճելի է, որ ինքդ մտածում ես, թե դու կարող ես նաև այդպիսին լինել: Ֆիլմից հետո հասկացա, որ ես արդեն ոչ մի դժվարությունից չեմ վախենում: Այս ֆիլմի նկարահանումը, իրոք, լուրջ փորձություն էր ինձ համար»,-մասնավորապես ասել է Ն. Գրիգորյանը:

Ֆիլմի դիտումից հետո ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն իր գոհունակությունն է հայտնել Անահիտ Աբադն և ֆիլմի դերասանական կազմին՝ նման բովանդակալից ու հետաքրքրիր ֆիլմ նկարահանելու համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search