Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Manchester United Foundation հիմնադրամի կազմակերպած ակցիայի շրջանակում հանդիպել է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ:
«Ոգեշնչենք երեխաներին». Հենրիխ Մխիթարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Լավագույնը դառնալու համար դու պետք է ջանասիրաբար աշխատես, հավատաս ուժերիդ, լավացնես որակներդ: Պետք է անդադար աշխատել և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Մխիթարյանը՝ երեխաներից մեկի հետ զրուցելիս, հայտնում է panorama.am-ը։
Հանդիպման մասին տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում Հենրիխ Մխիթարյանը՝ գրելով. «Ոգեշնչենք երեխաներին»։