Բուլղարիայի հին մայրաքաղաք Պլիսկայում բուլղարական պոեզիայի դասական Պեյո Յավորովի արձանը կբացվի:
Հայ մեկենասը հին բուլղարական մայրաքաղաքում Պեյո Յավորովի արձանն է հիմնադրում (ֆոտո)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Յավորովը «Հայերը» բանաստեղծության հեղինակն է, որը մինչ այսօր անցնում են բուլղարական դպրոցներում, հայտնում է news.am-ը:
Հուշարձանը կբացի մեկենաս Կարեն Ալեքսանյանը՝ իր կողմից ստեղծված Կիրիլիցայի բակում, որտեղ ցուցադրված են սլավոնական այբուբենի տառերի գեղարվեսատական պատկերները:
Այդ վայրում Ալեքսանյանը ցանկանում է մշակութային համալիր ստեղծել:
Յավորովի արձանը կիրիլիցայի աշխարհի գրողների ավելի քան 1000 կիսանդրիների եւ հուշարձանների անսամբլի մաս կդառնա:
Արշակ Թժիկյանի հեղինակած քանդակը կբացեն նոյեմբերի 1-ին: Արձանը ստեղծվել է Եվրոպայի հայերի միության միջոցներով:
Արարողության ժամանակ «Զվյոզդնիցա» կոլեկտիվից դպրոցականները կկարդան Գարեգին Նժդեհի ուղերձը Յավորովին: