Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին կայցելի Ադրբեջան:
Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանությանը:
Ինչպես նշվում է, Ջանիքլին կմասնակցի Թուրքիա-Ադրբեջան Ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Բաքվում: