Բելգիայում չեն բացառել Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնին քաղաքական ապաստան տրամադրելու հնարավորությունը:
Բելգիայում չեն բացառել Կատալոնիայի առաջնորդին քաղաքական ապաստան տրամադրելու հնարավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բելգիայի միգրացիայի հարցերով նախարար Տեո Ֆրանկենը հայտարարել է, որ Կառլես Պուչդեմոնին քաղաքական ապաստան տրամադրելն «անիրատեսական չէ» նրա դիմելու դեպքում:
Իսպանիայի կառավարությունը Պուչդեմոնին պաշտոնից հեռացրեդլ է եւ լուծարել Կատալոնայի խորհրդարանը, երբ վերջինը հայտարարել է անկախության մասին:
Իսպանիայի Սահմանադրական դատարանը նաեւ սկսել է Կատալոնիայի անկախության հանրաքվեի հարցի քննարկումը, որպեսզի որոշի՝ արդյոք այն խռովություն էր:
Դեռեւս ոչ մի ցուցում չի եղել, Պուչդեմոնը մտադիր է Բելգիա մեկնել, որը Եվրամիության քիչ անդամներից մեկն է, որտեղ ԵՄ քաղաքացիները կարող են քաղաքական ապաստան հայցել:
«Եթե հաշվի առնենք իրավիճակը, ապա դա անիրատեսական չէ: Նրանք (Իսպանիան) արդեն խոսում են բանտարկելու մասին: Հարցն այն է, թե արդյոք դատաքննությունն արդար կլինի»,- News.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա: