Իսպանացիների շուրջ 40 տոկոսը կարծում Է, որ Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ Է տալիս սահմանափակել ինքնավար մարզի ինքնակառավարումը, պետք Է ավելի վաղ կիրառվեր Կատալոնիայի իրադրության կարգավորման համար:
Իսպանացիների 40 տոկոսի կարծիքով՝ Կատալիոնիայի ճգնաժամը հարկավոր Էր լուծել ավելի վաղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին են վայում հարցման արդյունքները, որը հոկտեմբերի 29-ին տարածել Է El Mundo թերթը: Ըստ թերթի տեղեկատվության՝ հացման մասնակիցների 20,9 տոկոսն այն կարծիքն Է հայտնել, որ Իսպանիայի կառավարությունը համապատասխան քայլեր Է ձեռնարկել հարմար պահին: Հարցվածների եւս շուրջ 27 տոկոսը կարծում Է, որ 155-րդ հոդվածը բնավ չպետք Է հավանության արժանանար:
Իսպանացիների գրեթե 75 տոկոսն անհրաժեշտ Է համարում, որ Կատալոնիայում անցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Դրան համաձայն Է նաեւ բուն ինքնավար մարզում հարցման մասնակիցների 63,9 տոկոսը: Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց հանրապետության անկախության հռչակման մասին բանաձեւը: Իր հերթին Սենատը (խորհրդարանի վերին պալատը) հավանություն տվեց Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրարկելու վերաբերյալ Մադրիդի խնդրանքին, որը նախկինում երբեք չի կիրառվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: