Artsakhpress

Քաղաքական

«Որոշիչ դերը պիտի ունենա Արցախը». Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի բանաձեւը

Հոկտեմբերի 26-28-ը Արցախում տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված հայկական կուսակցությունների ֆորումը:

«Որոշիչ դերը պիտի ունենա Արցախը». Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի բանաձեւը

«Որոշիչ դերը պիտի ունենա Արցախը». Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի բանաձեւը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստորեւ ներկայացնում ենք ֆորումի աշխատանքների ավարտին ընդունված բանաձեւը.

«Մենք՝ 2017 թվականի հոկտեմբերի 27-ից 29-ը  Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացված Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի ներքոստորագրյալ մասնակիցներս ամփոփելով ֆորումի աշխատանքները.

Խիստ կարեւորում ենք հայկական երկու պետություններում մասնակցայնության եւ ժողովրդավարության վրա հիմված քաղաքական մշակույթի զարգացումը

Ընդգծում ենք հասարակական եւ քաղաքական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացման կարեւորությունը,

Փաստում ենք արդի քաղաքական օրակարգի եւ բուն քաղաքական գործընթացների ձեւավորման մեջ զգալի է երիտասարդական ֆորմալ եւ ոչ ֆորմալ կազմակերպությունների դերը

Ընդգծում ենք երիտասարդության շրջանում քաղաքական եւ քաղաքացիական կրթության կարեւորությունը

Կարեւորում ենք Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդների ուղիղ կապերի հաստատումը միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության սուբյեկտների հետ, մասնավորապես միջազգային կրթական փոխանակման ծրագրերի մասնակցության մատչելիության ապահովումը, ինչպես նաեւ ավարտական վկայականների փոխճանաչելիությունը

Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում լարվածության էսկալացիան

Կոչ ենք անում միջազգային հանրությանը կատարել հասցեական հայտարարություներ, որոնք ուղղված կլինեն շփման գծում իրավիճակի սրումը հրահրող կողմին

Կարեւորելով տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում երիտասարդության դերը՝ խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի Հանրապետությունում խոսքի ազատության սահմանափակումը եւ երիտասարդների կամարտահայտման խոչընդոտները

Փաստում ենք, որ Ադրբեջանական կողմը վարում է ակտիվ հակահայկական ու հայատյացության քարոզչություն, որը նախատեսված է թե ներքին, թե արտաքին սպառման համար

Որպես հակամարտության միակ ընդունելի լուծում դիտարկում ենք խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնցում իր որոշիչ դերը պիտի ունենա Արցախի Հանրապետությունը

Հաստատում ենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հայկական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական ինքնակառավարման մարմինների եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քաղաքական քննարկումների կարեւորությունը եւ շարունակականության ու պարբերականության ապահովման պատրաստակամությունը։

ք. Ստեփանակերտ

2017 թվականի հոկտեմբերի 29

«Հայկի սերունդ» ԵՀԿ

Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» ԵՀԿ

«Արցախակերտում» ԵՀԿ

«Արցախի երիտասարդական զարգացման կենտրոն» ԵՀԿ

«Առաջ Արցախ» ԵՀԿ

«Հանուն Արցախի» ԵՀԿ

«Միացյալ Հայաստան »  ԵՀԿ

«Մտքի ուժը» ԵՀԿ

«Ազատ  Հայրենիք» կուսակցության երիտասարդական թեւ

ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միություն

ՀՅԴ Արցախի «Արամ Մանուկյան» ուսանողական միություն

ԱրՊՀ ուսանողական խորհուրդ

Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպություն

Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Բարգավաճ Հայաստան Կուսակցության երիտասարդական թեւ

Հայկական Վերածնունդ կուսակցության երիտասարդական թեւ

Ազատ դեմոկրատներ կուսակցության երիտասարդական թեւ

ԵԼՔ դաշինքի երիտասարդական թեւ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ասոցացիա

«Աշակերտական  հայկական ասոցացիա» ԿՀԿ

«ՀՀ  ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդ

ՀՊՄՀ ուսանողական խորհուրդ

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարան

ՀԱԱՀ ուսանողական խորհուրդ

ՀԱՊՀ ուսանողական խորհուրդ

ՃՇՀԱՀ ուսանողական խորհուրդ

ԵՊԿ ուսանողական խորհուրդ

ԵԹԿՊԻ ուսանողական խորհուրդ

ԵԳՊԱ ուսանողական խորհուրդ

ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհուրդ

ՄՊՀ Երեւանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդ

«Երիտասարդ նկարիչների միություն» ՀԿ


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search