Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը (7-րդ տեղ) այսօր կհանդիպի Հոլանդիայի ընտրանու հետ:
Շախմատի թիմային ԵԱ. Մեր թիմերի առաջիկա մրցակիցներն են Հոլանդիան և Հունաստանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսկ կանանց հավաքականը երրորդ տուրից հետո 11-րդն է և այսօր ուժերը կչափի Հունաստանի հետ, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը:
Կանանց թիմն ունի հետևյալ կազմը՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտրչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա և Մարիա Գևորգյան:
Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: