Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանը Twitter–ի իր էջում Թուրքիայի այսօրվա վիճակի հետ կապված գրառում է կատարել։
Թուրքիայում 1914 թվականի իրավիճակն է, վերջն էլ 1918–ի պես է լինելու. Սեւան Նիշանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սեւան Նիշանյանը գրել է. «Թուրքիայում վիճակը 1914 թվականի իրավիճակն է, վերջն էլ 1918–ի պես է լինելու։ Հուսով եմ, որ այս անգամ հանդուրժողականություն չեն ցուցաբերի»։
Նշենք, որ 1914–ը Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելու տարին էր։ Թուրքիան միացավ պատերազմին։ Իսկ 1918–ին պատերազմն ավարտվեց, Օսմանյան Թուրքիան կապիտուլյացիայի ենթարկվեց եւ տարածքները բաժանվեցին հաղթող երկրների միջեւ։ Սակայն հետագայում բոլշեւիկների օգնությամբ Մուսթաֆա Քեմալը կարողացավ փլատակների տակից ստեղծել Թուրքիայի հանրապետությունը։
Սեւան Նիշանյանի գրառումն այն մասին է, որ այս անգամ որեւէ պետություն հանդուրժողականություն չի ցուցաբերի եւ Թուրքիան այս տեքսով այլեւս չի լինի։