Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 3-ին Մոսկվայում կքննարկի ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։
Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ կքննարկի ԼՂ հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նոյեմբերի 3-ին նշանակված է ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ, ով այս տարվա հուլիսին պաշտոնը ստանձնելուց հետո առաջին աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում»,-ասել է Զախարովան։