ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցների գործողության ժամկետը։
Թրամփը երկարացրել է Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցների գործողության ժամկետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է գրավոր ծանուցման մեջ, որն ուղարկվել է Թրամփի կողմից ԱՄՆ Կոնգրեսին, հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել էր Իրանի հանդեպ №12170 գործադիր հրամանով, երկարացվում է մեկ տարով։
Հակաիրանական պատժամիջոցների մասին №12170 հրամանը ստորագրվել է 1979 թվականի նոյեմբերին այն ժամանակվա նախագահ Ջիմի Քարթերի կողմից՝ ի պատասխան Թեհրանում ԱՄՆ քաղաքացիների պատանդառության։