Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից բեկորային վիրավորում ստացած Գեւորգ Հյուսնունցը շարունակում է մնալ Ստեփանակերտի հիվանդանոցում, նրա վիճակը բավարար է:
Ականի պայթյունից վիրավորված, Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող զինծառայողի վիճակը բավարար է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր` նոյեմբերի 7-ին, NEWS.am-ին հայտնեցին Ստեփանակերտի հիվանդանոցից:
Զինծառայողն առաջին իսկ օրից հիվանդասենյակում է եղել, ստանում է համապատասխան բուժում: Նույն օրը վիրավորում ստացած Սերգեյ Ալումյանը վիրահատության ենթարկվելուց հետո Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել էր Երեւան, նա ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի։
Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2017թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:10-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: