ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանիայի ուղեկցությամբ նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով ժամանել Է Չինաստան:
Թրամփը Չինաստան Է ժամանել առաջին պետական այցով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Պեկինի միջազգային օդանավակայանում: Աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահն այսօր, ճաշից հետո, կայցելի Արգելված քաղաք, նաեւ նախատեսված Է երկու երկրների ղեկավարների համատեղ ընթրիքը: Պաշտոնական ծրագրի հիմնական մասը բաժին Է ընկնում նոյեմբերի 9-ին: Անտարակույս, դրա գլխավոր կետը կդառնա Թրամփի հանդիպումը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ: Բացի այդ, պլանավորված են եւս մի շարք միջոցառումներ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն ամենատարբեր թեմաներ՝ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրից մինչեւ երկկողմ առեւտուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: