«Հայաստան» Համահայկական Հիմնադրամը մեկնարկում է #ԲերքառատԱրցախ դրամահավաքը:
«Քայլ առ քայլ և միասին կառուցենք մեր երկիրը». Արթուր Աբրահամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կոչ է անում միանալ հեռուստամարաթոնին՝ 8000 համարին ուղարկելով Ձեր անունը։
«Մենք բոլորս երազում ենք ապրել բարեկարգ և ապահոված հայրենիքում։ Յուրաքանչյուրիս փոքր ներդրումը մեզ ավելի է մոտեցնում մեր երազած Հայաստանին։ Միացիր նոյեմբերի 23-ին համահայկական մարաթոնին։ Քայլ առ քայլ և միասին կառուցենք մեր երկիրը»,- իր ուղերձում ասում է մարզիկը։