Թուրքիան Ռուսաստան է ուղարկել լոլիկի առաջին խմբաքանակը՝ դեպի Ռուսաստան որոշ գյուղատնտեսական արտադրանքների ներմուծման սահմանափակումների վերացումից հետո։
Թուրքիան սկսել է լոլիկի մատակարարումը Ռուսաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է Anadolu Ajansı պարբերականը, մատակարարմամբ զբաղվում է Agrobay Seracilik ագրարային ձեռնարկությունը։ Նախնական տվյալներով՝ ֆիրման մինչ տարեվերջ Ռուսաստան կմատակարարի 5000 տոննա լոլիկ։ Առաջին խմբաքանակն արդեն Սանկտ-Պետերբուրգում է։
Առաջին՝ 20 տոննա խմբաքանակից մատակարարում է կատարվել նաև Մոսկվա։ Թուրքիան համագործակցում է ռուսական X5 Retail Group և «Լենտա» ռիթեյլերի հետ։
Agrobay Seracilik-ը գտնվում է Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում։ Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներով դեպի Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Հոլանդիա և Ռուսաստան։