Նեյմեբերի 9-ին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով Անկարայում բերման ենթարկված 172 անձինք, նոյեմբերի 10-ին պատրաստվում էին ահաբեկչական գործողություն իրականացնել:
Haberler. ԻՊ-ը Թուրքիայում Աթաթուրքի մահվան օրը պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտնում է Էրմենիհաբերը՝ հղում անելով թուրքական «Haberler»-ին:
Իրավապահ մարմինները պնդում են, թե բերման ենթարկվածները ահաբեկչական գործողություն էին իրականացնելու Աթաթուրքի հիշատակման արարողությունների ժամանակ:
Միջանկյալ նշենք, որ նոյեմբերի 10-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է: Ամեն տարվա այդ օրը երկրում հիշատակման արարողություններ են անցկացվում: Հազարավոր մարդիկ հավաքվում են Անկարայում գտնվող Աթաթուրքի դամբարանի մոտ:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հիմնվելով Թուրքիայի ոստիկանության և վերջինիս հետախուզության վարչության տեղեկությունների վրա, նշում է, որ բերման ենթարկվածները Թուրքիա էին ներթափանցել Սիրիայից: