Artsakhpress

Սփյուռք

Չավուշօղլուն Փայլանից հետաքրքրվել է, որտե՞ղ է Երևանի Սարդար պալատը

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը 2018-ի բյուջեի քննարկումների ժամանակ բանավեճ է ունեցել Թուրքիայի վարչապետի օգնական Հաքան Չավուշօղլուի հետ:

Չավուշօղլուն Փայլանից հետաքրքրվել է, որտե՞ղ է Երևանի Սարդար պալատը

Չավուշօղլուն Փայլանից հետաքրքրվել է, որտե՞ղ է Երևանի Սարդար պալատը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ակոս»-ը մանրամասնում է, որ ամեն ինչ սկսել է ազգային փոքրամասնությունների վերաբերյալ քննարկումից:

«Մեր համոզմամբ, երկրի փոքրամասնությունները պետք է լիիրավ քաղաքացիներ համարվեն»,-Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է կառավարության ներկայացուցիչն ու թվարկել այն հաստատությունները, որոնք պետությունը վերադարձրել է նախկին տերերին:

«2003-2014 տարիների ընթացքում 1029 կալվածներ  են վերադարձվել իրենց նախկին տերերին։ Իսկ 21 կալվածների համար պետությունը  հատուցում է  կատարել»,-ասել է  Չավուշօղլուն՝ անդրադառնալով  նաև հայկական մշակութային ժառանգության  պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Դիմելով Գարո Փայլանին՝ նա հետաքրքրվել է, արդյոք նա որևէ տեղեկությունի ունի Երևանի Սարդար պալատի մասին, որտե՞ղ է այդ պալատը հիմա, մնացորդները կա՞ն:

«Գիտե՞ք, ով է այն կառուցել: Երևանի խան Հուսեյն Ալին: Մի մամուլի ասուլիս հրավիրեք, այս հարցերին պատասխանելու համար կոչ ուղղեք Հայաստանի կառավարությանը: Եթե նրանք չեն կարող, թող կապ հաստատեն Թուրքիայի համագործակցության ու համակարգման գործակալության հետ, մենք կաջակցենք նրանց»,-ասել է վարչապետի օգնականը:

Ի պատասխան Գարո Փայլանը նախ ցավ է հայտնել, որ այս կառավարությունը որդեգրել է նախորդի մտածելակերպը, ապա մասնավորապես հայտարարել. «Հիմա մենք լսում ենք,  այնպիսի խոսքեր, որոնք սովոր ենք լսել մանկուց: Մենք ոչ աղանդ ենք, ոչ՝ պատանդ: Մենք քաղաքացիներ ենք: Քաղաքացիներ, որոնք հազարավար տարիներ ապրում են այս հողում: Պետությունը ստիպված է մեզ հետ հարաբերություններում որդեգրել համաշխարհային սկզբունքերով որդեգրված կանոններ: Ես Թուրքիայի Հանրապետության պատգամավոր եմ: Ինձից չեք կարող պահանջել հաշիվ Հայաստանի կամ էլ օրինակ Հունաստանի մերժողական քաղաքականության համար: Թուրքիան պետք է իր քաղաքականությամբ արդար գործի, որպեսզի ես էլ ձեզ հետ միասին այլ երկրների բացասական գործողությունների դեմ պայքարեմ»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search