Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պարզաբանել է, թե ինչու է Անկարան Մոսկվայի հետ կնքել С-400 համակարգերի գնման գործարք։
Թուրքիայի վարչապետը ռուսական С-400-ների ձեռքբերումն անվանել է հարկադիր քայլ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ Նրա խոսքով՝ համաձայնագրի կնքումը պայմանավորված էր անհրաժշտությամբ։ «Թուրքիան ակնկալել է ձեռք բերել համանման ամերիկյան, եվրոպական համակարգեր, սակայն չի կարողացել դրանք ստանալ անհրաժեշտ ժամկետներում։ Վերջապես, մենք համաձայնագիր ենք կնքել Ռուսաստանի հետ»,-Յըլդըրըմի խոսքերն է մեջբերել Bloomberg-ը։
Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել է, որ Անկարան կշարունակի իրագործել С-400 համալիրների ձեռքբերման պլանը՝ չնայած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առարկություններին։ Վարչապետի խոսքով՝ ՀՕՊ ժամանակակից համակարգի բացակայության պատճառով Թուրքիան չի կարողացել ոչնչացնել 71 հրթիռ, որոնք արձակվել են Սիրիայի տարածքից, ինչի հետևանքով հանրապետությունում զոհվել է 29 մարդ։
Ռուսաստանն ու Թուրքիան ավելի քան 2 մլրդ դոլարի С-400-ների 4 դիվիզիոնի մատակարարման պայմանագիրը կնքել էին սեպտեմբերին։