Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի վարչապետին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Թուրքիյե» պարբերականը:
Հայտնի է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային շարք հարցեր՝ այդ թվում Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, փոխանցում է tert.am-ը:
Նշվում է, որ առանձնազրույցից հետո Յըլդըրըմի պատվին մատուցվել է հատուկ ընթրիք:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Յըլդըրըմը Բաքվում առանձին հանդիպումներ կունենա իր ադրբեջանցի պաշտոնակից Արթուր Ռասիզադեի ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ:
Թուրքիայի վարչապետը կմասնակցի մարտի 15-17-ը կայանալիք Բաքվի 6-րդ համաշխարհային ֆորումին, որին կներկայանան նաև Ալբանիայի, Մոնտենեգրոյի, Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչները: