Նոյեմբերի 11-12-ը «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության երկու տասնյակ անդամներ «Ազգ-բանակ» ծրագրի շրջանակներում այցելել են ՊԲ մի շարք զորամասեր:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ անդամները այցելել են ՊԲ մի շարք զորամասեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը՝ հավելելով, որ այցը նախատեսված էր երկու օրով՝ երեք զորամաս այցելելու ծրագիր-ժամանակացույցով։ «Այցելել և տարբեր միջոցառումներով հանդես ենք եկել Մարտակերտի շրջանում տեղակայված մի շարք զորամասերում, որտեղ մեր կազմակերպության անդամները հանդես են եկել համերգային ծրագրով, իսկ զինվորներին հանձնել են իրենց կողմից պատրաստած նվերները»,- ասել է Դ. Թորոսյանը և ավելացրել, որ գալիք տարվա ընթացքում ծրագիրը շարունակվելու է՝ ներառելով բոլոր պաշտպանական շրջանները: