Մոսկվայի «Տրետյակովսկայա» պատկերասրահում բացվում է հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարների ցուցահանդեսը։
Մոսկվայում կկայանա Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի բացման արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսը Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում իրականացվող գլխավոր միջոցառումներից է։ Հավաքածուում կա մոտ 30 գեղանկար։
Սարյանի աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ 2018-ի հունվարի 14-ը։