Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը նոյեմբերի 13-ին հանդիպել է Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիի հետ:
Կանադայում ՀՀ դեսպանն ու Տորոնտոյի քաղաքապետը քննարկել են մի քանի կարևոր նախագծերի ընթացքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջունելով ՀՀ դեսպանին Տորոնտոյում` քաղաքապետը վստահություն է հայտնել, որ վերջինիս աշխատանքի արդյունքում առավել խորը զարգացում կապրեն ինչպես հայ-կանադական հարաբերությունները, այնպես էլ համագործակցությունը Տորոնտո քաղաքի հետ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Մարտիրոսյանը նշել է, որ ջանք չի խնայելու ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, այնպես էլ երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության խորացման ուղղությամբ նոր արդյունքներ գրանցելու համար: ՀՀ դեսպանն ու Տորոնտոյի քաղաքապետը քննարկել են իրականացման փուլում գտնվող մի քանի կարևոր նախագծերի ընթացքը, մտքեր փոխանակել Տորոնտոյի և Երևանի միջև ծավալվող փոխգործակցության վերաբերյալ և նախանշել հետագա համագործակցության ուղղությունները: