Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար կազմակերպված բարեգործական երեկոյին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարեգործական երեկոյին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Օլդ Թրաֆորդ»-ում կայացած բարեգործական երեկոյի ընթացքում հավաքվել է 160 հազար ֆունտ, իսկ հավաքված գումարը կտրամադրվի Թաիլանդի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հերթական առաքելության համար: «Երեխաները պետք է ունենան անհոգ մանկություն, սովորեն գրել և կարդալ: Լիահույս եմ, որ ունակ կլինենք փոխելու ստեղծված իրավիճակը»,-ասել է Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում: