Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը ԱՊԱ-ին հայտնել է, որ բանակցություններն կրել են կառուցողական եւ առարկայական բնույթ, եղել են կոնկրետ քննարկումներ բանակցությունների սեղանին առկա բոլոր առաջարկներով. «Ադրբեջանական կողմը գոհ է անցկացված քննարկումներից»: Հաջիեւի խոսքով՝ հանդիպման ընթացքում առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել դեկտեմբերի 7-8-ը՝ Վիեննայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակում: Ադրբեջանական կողմն այս առաջարկին համաձայնվել է, հայտնում է News.am-ը: