Թուրքիայում քրեական գործ է հարուցվել ԱՄՆ դատախազներ Փրիթ Բհարարի և Ջուն Հ. Քիմի դեմ:
Թուրքիան քրեական գործ է հարուցել ԱՄՆ դատախազների դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Haber7-ը:
Քրեական գործ է հարուցել Ստամբուլի դատախազությունն ԱՄՆ-ում Թուրքիայի մի շարք քաղաքացիների դեմ դատավարությունների ընթացքի հետ կապված: Նշվում է, որ դատավարությունների ընթացքում որպես ապացույց օգտագործվել են անհիմն տեղեկություն կամ գողացված փաստաթղթեր:
1in.am-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազությունում նշել են, որ ԱՄՆ դատախազների գործողությունները հակասում են միջազգային իրավունքի նորմերին և Թուրքիայի օրենսդրությանը: