ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անթալիայում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների հետ հանդիպումն արդյունավետ էր, կողմերը համաձայնել են բոլոր հարցերի շուրջ:
Լավրովը Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների հետ հանդիպումն արդյունավետ է անվանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք հավաքվել էինք մեր երկրների նախագահների գագաթաժողովի, որը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Սոչիում, նախապատրաստման կոնկրետ մանրամասների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար: Աշխատանքը շատ արդյունավետ էր, մենք համաձայնել ենք բոլոր հիմնական հարցերի շուրջ եւ նախագահին կներկայացնենք մեր գնահատականները, թե ինչպես առաջ շարժվել, ինչպես ամրապնդել Աստանայի գործընթացը, որը պետք է ստեղծի առավել բարենպաստ պայմաններ Ժնեւի գործընթացի համար, որպեսզի ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւում նշված խնդիրները լուծվեն», - News.am-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Լավրովը:
Նոյեմբերի 22-ին Սոչիում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռոհանիի հանդիպումը տեղի կունենա: Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվի սիրիական հակամարտության կարգավորումը՝ հաշվի առնելով Աստանայի ձեւաչափով համատեղ աշխատանքը: