Անթիլիասի Մայրավանքում, Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ներկայությամբ, օրերս գումարվել է արեւմտահայերենի պաշտպանության հանձնաժողովի քարտուղարության նիստը։
Անթիլիասում քննարկել են արեւմտահայերենի քերականություն ու խնդրահարույց բառերը. Ներկա է եղել Արամ Ա-ն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անմիջական հովանավորությունը վայելող ներկա հանձնաժողովին անդամակցում են հայագետներ ու լեզվագետներ՝ Սփյուռքի զանազան համայնքներից։ Հանձնաժողովի վարիչ-քարտուղարությունը ստանձնել է Ժիրայր Դանիելյանը, ով միաժամանակ Կաթողիկոսարանի հայագիտական դասընթացի տեսուչն է եւ դասախոսում է Դպրեվանքում։
Հանձնաժողովը լծվել է հանգրվանային կերպով արեւմտահայերենին առնչվող զանազան հարցերի ուսումնասիրությանը. օրինակ՝ քերականություն, ուղղագրություն, կետադրություն, խնդրահարույց բառեր, եւ այլն։ Իր աշխատանքների ավարտին, այն գրքույկների ձեւով կհրապարակի կատարված ուսումնասիրությունները որպես ուղեգիծ արեւմտահայերենի ուսուցման ու գործադրության։