Artsakhpress

Քաղաքական

ԼՂ հարցում Մինսկի խումբը կարծես «Եվրոպական համերգի» համակարգով է փոխարինվում. «Եվրասիանեթ»

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Ժնևում տեղի ունեցած հանդիպումից հետո, որն ի դեպ, միջնորդները կառուցողական են բնութագրել, հայ-ադրբեջանական շփման գծում համեմատաբար խաղաղություն է տիրում:

ԼՂ հարցում Մինսկի խումբը կարծես «Եվրոպական համերգի» համակարգով է փոխարինվում. «Եվրասիանեթ»

ԼՂ հարցում Մինսկի խումբը կարծես «Եվրոպական համերգի» համակարգով է փոխարինվում. «Եվրասիանեթ»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ողջ ամսվա կտրվածքով երկկողմանի բանակցություններ են ընթանում։  Այս մասին գրում  է «Եվրասիանեթ»պարբերականը, հայտնում է panorama.am-ը։

Նախագահները հանդիպման ընթացքում հստակեցրին, որ նրանք համաձայն չեն Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կարևոր հարցերի շուրջ, սակայն երկուսն էլ համաձայնեցին, որ անհրաժեշտ է  նոր բանակցություններ սկսելու համար նվազեցնել շփման գծում լարվածությունը։ 

«2008թ Ռուսաստան- Վրաստան պատերազմից հետո, Ադրբեջանը իր ուշադրությունը ուղղեց դեպի Ռուսաստանը՝ փորձելով  Պուտինի ուշադրությանն արժանանալ։  Մինչ Ռուսաստանի ղեկավարը հաստատում է  միլիարդավոր դոլարների ռազմական զենքի վաճառք Ադրբեջանին, այս ընթացքում  նա նաև հրթիռային համակարգեր  է վաճառում  Հայաստանին և զգուշացնում  Ադրբեջանին, որ դեմ է լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելուն։

Պուտինը կարծես թե ինքն էլ է հավատում,  որ Ղարաբաղի հարցում ստատուս  քվոյի փոփոխության դեպքում՝ կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի օգտին անցնելը,  կվնասի Ռուսաստանի շահերին, ուստի և չի ցանկանում  նման քայլի դիմել։

Վաշինգտոնի և Բրյուսելի՝ նախկին խորհրդային միություններին աջակցություն ցուցաբերելու «ախորժակը» հիմնականում կորել է,  Ֆրանսիան և ԱՄՆ-ը երկար ժամանակ լուռ համաձայնության  են եկել ղարաբաղյան բանակցությունների հարցում Ռուսաստանի դերի և Մինսկի խումբը տարածաշրջանային «Եվրոպական համերգի համակարգով փոխարինելու վերաբերյալ, ինչպես դա արվել է Թուրքիայի և Իրանի հետ Սիրիայի հարցում՝ սահմանափակելով Արևմուտքի ազդեցությունը»,-նշված է հոդվածում։ 

Ավելին, պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանը 2018թ.-ին անցնում է  խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ Ադրբեջանում  2018թ-ին նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, և տեղեկություներ կան, որ Ալիևը գահը փոխանցել է իր տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային։

«Եվրոպական համերգի» համակարգը ձևավորվել է Նապոլեոնյան պատերազմներից հետո, այն նաև կոչվել է հնգապետություն՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Պրոսիա և այստեղ շեշտվել է Ռուսաստանի կարևորագույն դերը։ Եվրոպական համերգը գրված կանոններ կամ մշտական մարմիններ չուներ, սակայն ճգնաժամերի ժամանակ մասնակից պետություններից յուրաքանչյուրը կարող էր առաջարկել անցկացնելու համաժողով տվյալ հիմնախնդրի լուծման համար: Եվրոպական համերգը հիմնված էր մեծ պետությունների ընդհանուր համաձայնության, մի տեսակ կոնսենսուսի վրա: Եվրոպական համերգի հիմքերից մեկը դարձավ ուժերի հավասարակշռության պահպանման սկզբունքը: Դրա համար պատասխանատվությունը ստանձնել էին մեծ տերությունները: Այդ պատասխանատվությունը կենսագործվում էր մեծ քանակությամբ միջազգային համաժողովների՝ կոնֆերանսների անցկացմամբ՝ նպատակ ունենալով կարգավորելու ծագած այն հիմնախնդիրները, որոնք սպառնալիք էին խաղաղությանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search